Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 46-րդ համարը

25.09.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1250

Այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում առցանց է «Աղբահանության ոլորտում աղբի հավաքման, փոխադրման, պահպանման, հեռացման և/կամ օգտահանման ու վերամշակման գործընթացների ֆի­նան­սատնտեսական վերլուծություն և ծախսարդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը, որն «Ամբերդ» մատենաշարի հերթական՝ 46-րդ թողարկումն է: Այն հեղինակել են Գրիգոր Նազարյանը (հետազոտական խմբի ղեկավար), Գագիկ Աղաջանյանը, Ալիսա Գևորգյանը, Նորա Այվազյանը, Անի Տերտերյանը, Անի Բարսեղյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է աղբահանության ոլորտում ծախ­­սերի արդյունավետության գնահատմանը, աղբահանության գործըն­թացների առաջատար միջազգային փորձի ու մեթոդաբանության ուսումնա­սիրությանը, դրանց տեղայնացման հնարավորություն­ներին։ Հեղինակներն իրա­կանացրել են ՀՀ աղբահանության համակարգի կառավարման իրավա­կան կար­­գավորման և կառա­վար­ման արդյունա­վետության գնահատում (Արագածոտնի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերի օրինակով), առաջադրել են աղբի տեսակավորված հավաքման, հեռացման և մշակման գործընթացների արդիականացման ուղղություններ, իրականաց­րել աղբահանության ծախսարդյունավետու­թյան գնահատում, ինչպես նաև ա­ռաջարկել են սակագնի վերանայման հնարավորություններ ու մոտեցում­ներ։

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին