ԿԲ ներկայացուցիչը ուսանողների համար պարզաբանեց ներքին աուդիտի էությունը

Դիտումների քանակ՝ 2190

ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի ղեկավար Արա Չալաբյանը հաճախ է հյուրընկալվում մեր համալսարանում և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություններ վարում: Հերթական անգամ նա ՀՊՏՀ-ում էր այսօր՝ նշված ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանի հրավերով:

Այսօրվա հանդիպման թեման էր «Ներքին աուդիտի էությունը և պաշտպանական երեք գծերի մոդելը», մասնակցում էին Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ:

ԿԲ ներկայացուցիչը դասն անցկացրեց հարցուպատասխանի մթնոլորտում, վերլուծեց ներքին աուդիտի դերը, առանձնահատկությունները, ապա մասնագիտական խորհրդատվություն տրամադրեց՝ ինչպես իրականացնել մեծ ու փոքր կազմակերպությունների ֆինանսական միջոցների կառավարումն ու վերահսկողությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին