Ֆինանսական հաշվառման ամբիոնը ներկայացավ գիտական թեմաների շնորհանդեսներով

Դիտումների քանակ՝ 1624

ՀՊՏՀ ամբիոնային գիտական թեմաների հաշվետվությունների շարքն այսօր շարունակեց համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնը: Գիտական սեմինարին ներկա էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Ներկաներին ողջունեցին պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և Դավիթ Հախվերդյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով ամբիոնային հետազոտական աշխատանքների ներկայացման ընտրված ձևաչափը: Ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը համառոտ ներկայացրեց կատարվող գիտական թեմայի կարևորությունն ու արդիականությունը, ապա խոսքը փոխանցեց զեկուցողներին:

Ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լևոն Սահակյանը հանդես եկավ «Համախմբված ֆինանսական հաշվետվությունների ընթերցումը» թեմայով զեկուցմամբ, իսկ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մանյա Պողոսյանը ներկայացրեց «Փոփոխուն հատուցման հաշվառման առանձնահատկությունները շինարարական կազմակերպություններում» թեման:

Զեկուցումները բավական հետաքրքրական էին, ներկաները հանդես եկան հարցադրումներով, որոնց զեկուցողները տվեցին պատշաճ պարզաբանումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին