Դեկտեմբերի 28-ից մեկնարկում է քննաշրջանը

21.12.2020
Դիտումների քանակ՝ 2909

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ից մեկնարկում է քննաշրջանը, որը կավարտվի հունվարի 25-ին: Քննությունները կկազմակերպվեն առցանց` ներառյալ համակարգչայինը և բանավորը: Բաժնից ստացված քննագրաֆիկները հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք տեսնել այստեղ:

Ներկայացված են առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի քննագրաֆիկները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին