Պատրաստ է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը՝ պատերազմի շուրջ վերլուծություններով
22.12.2020
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1524
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը լայն հանրությանն է ներկայացնում «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը: «Պատերազմի համապատկերը», «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Համավարակի հետագիծը», «Քաղաքային տնտեսություն» խորագրերի ներքո հետազոտող-գիտնականները հիմնականում հանդես են եկել սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի, ինչպես նաև համավարակի ազդեցության շուրջ վերլուծություններով:
Տեղեկագրի նոր համարը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ամբերդ» բաժնում, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին