ՀՊՏՀ-ում մեկնարկել են 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննությունները

07.01.2022
Դիտումների քանակ՝ 1886

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ հունվարի 7-ին, մեկնարկել են 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի քննությունները՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար։ Քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 28-ից մարտի 2-ը, երկրորդ փուլ՝ մարտի 7-ից 10։

Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

Մեր բոլոր ուսանողներին հաջողություն ենք մաղթում այս կարևոր ու պատասխանատու քննաշրջանում։ Օրվա խորհրդով մեր ֆոտոռեպորտաժը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։