Մեկնարկել է առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը

16.08.2021
Դիտումների քանակ՝ 1011

Սիրելի դիմորդներ, օգոստոսի 15-ից մեկնարկել է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը, որը կավարտվի սեպտեմբերի 1-ին, իսկ շեմային քննությունները կկայանան սեպտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին։

Հայտագրումն առցանց է, կարող եք այցելել հետևյալ հղումով։

Առկա մագիստրատուրայի ընդունելությանն առնչվող ողջ տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի «Մագիստրատուրա» խորագրում է։

Ընդունելության փաստաթղթերին, գործող արտոնություններին ծանոթացեք այստեղ։

Շեմային քննությունների հարցաշարերին կարող եք ծանոթանալ այստեղ։

  • ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների, տեղերի և վարձերի մասին մանրամասներին ծանոթացեք այստեղ:
  • Առկա մագիստրատուրայի ընդունելության պայմաններին ծանոթացեք այստեղ:
  • Ընդունելության կանոնակարգը՝ այստեղ:

Հեռակա մագիստրատուրայում ընդունելությունը սեպտեմբերին է։ Այս մասին կհայտարարենք լրացուցիչ։

Հարցերի դեպքում կարող եք գրել նաև «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբում։ Ընդունող հանձնաժողովի էլ.հասցեն է՝ dimord@asue.am ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին