Հունիսի 30-ին ավարտվում է մագիստրատուրայի հայտագրման առաջին փուլը

Դիտումների քանակ՝ 1460

Սիրելի դիմորդներ, այսօր՝  հունիսի 30-ին, ժամը 18.00-ին, ավարտվում է առկա մագիստրատուրայի անվճար տեղերի և վճարովի տեղերի առաջին փուլի դիմում- հայտերի ընդունման առաջին փուլը: Նշենք, որ 1-ին փուլի դիմորդները շեմային քննությունները հանձնելու են սույն թվականի հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին:

Հիշեցնենք, որ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ տեղերի համար փաստաթղթերն ընդունվում են երկու փուլով, երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 1-26-ը ներառյալ: 2-րդ փուլի դիմորդները շեմային քննությունները կհանձնեն օգոստոսի 27-ին, ժամը՝ 11.00-ին։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար ՀՊՏՀ կամ այլ բուհերի համապատասխան որակավորման աստիճան չունեցող դիմորդները հանձնում են ըստ կրթական ծրագրերի համապատասխան շեմային քննություն: Յուրաքանչյուր կրթական ծրագրի շեմային քննությանը և հարցաշարերին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով, իսկ մասնագիտություններին, կրթական ծրագրերին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրոսական կրթության այլ մանրամասների, այդ թվում՝ կրթական ծրագրերին, կարող եք ծանոթանալ կայքի «Մագիստրատուրա» բաժնում:

Սիրելի դիմորդներ, հիշեցնենք նաև, որ ընդունելության գործընթացին վերաբերող հարցերի դեպքում կարող եք գրել հատուկ այս տարվա ընդունելության համար բացված ՀՊՏՀ դիմորդ 2020-2021 ֆեյսբուքյան խմբում, որտեղ ձեզ հուզող հարցերը կպարզաբանեն հանձնաժողովում ընդգրկված խորհրդատուները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին