Հայտնի են 2020-2021 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատ ընդունվածների անունները

23.10.2020
Դիտումների քանակ՝ 3937

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ամփոփել է 2020-2021 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի արդյունքները և հրապարակման է ներկայացրել ընդունվածների ցուցակները /մասնաճյուղերը ներառյալ/, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատւ քարտուղար Գրիգոր Նազարյանը asue.am-ին հայտնեց, որ մեր համալսարանում հեռակա բակալավրիատի ընդունելությունը կայացել է 5 մասնագիտությունների գծով, արդյունքում ընդունվել է 236 դիմորդ: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ընդունելությունը կայացել է 2 մասնագիտությամբ, ընդունվել է 36 դիմորդ, իսկ Եղեգնաձորում՝ 1 մասնագիտությամբ, ընդունվել է 25 դիմորդ:

Սիրելի դիմորդներ, շնորհավորում ենք ձեզ ՀՊՏՀ ընդունվելու առիթով և հիշեցնում, որ ընդունելության վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58-94-43 հեռախոսահամարով, ինչպես նաև ձեր հարցը ներկայացնել հատուկ այս տարվա ընդունելության համար բացված ՀՊՏՀ դիմորդ 2020-2021 ֆեյսբուքյան խմբում, որտեղ ձեզ կպարզաբանեն հանձնաժողովում ընդգրկված խորհրդատուները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին