Ռեկտորատի նիստում ամփոփվեց քննական շրջանը
29.01.2020
Դիտումների քանակ՝ 1574
Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի արտահերթ նիստ, որի նպատակը հունվարի 8-ից մինչ այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցած քննությունների արդյունքների ամփոփումն էր: Դեկանները զեկուցեցին քննություններին տարբեր պատճառներով չներկայացած մի քանի ուսանողների դիմումները, որոնք քննարկվեցին և ստացան լուծում՝ գործող կարգերի շրջանակներում:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից կմերկնարկեն վերահանձնումները: Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին