ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի վճարովի ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքներն առցանց են

12.07.2022
Դիտումների քանակ՝ 4248

2022-2023 ուստարվա ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի վճարովի ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքներն արդեն հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքում ՀՊՏՀ վճարովի ուսուցմամբ առկա մագիստրատուրա է ընդունվել 143 դիմորդ՝ 19 մագիստրոսական կրթական ծրագրերով։

Ցուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։