Հայտնի են ՀՊՏՀ առկա բակալավրիատի ընդունելության արդյունքները․ ցուցակները՝ առցանց

17.07.2021
Դիտումների քանակ՝ 19364

2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքներով ՀՊՏՀ է ընդունվել 1015 դիմորդ։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է ընդունվածների ցուցակները, որոնք ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում. անվճար հիմունքներով ընդունվածների ցուցակները՝ այստեղ, վճարովի ընդունվածներինը՝ այստեղ, արտոնությամբ ընդունվածներինը՝ այստեղ, Գյումրու մասնաճյուղ ընդունվածների անվանացանկը կարող եք տեսնել այստեղ, Եղեգնաձորի մասնաճյուղինը` այստեղ:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին, մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարող եք հայտագրել 6 մասնագիտություն։

ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» խորագրում։

Շնորհավորում ենք ընդունվածներին, կհանդիպենք նոր ուսումնական տարում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին