Հայտնի են ՀՊՏՀ այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի կրթաթոշակակիրները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը քննարկել և հաստատել է համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների հավակնող թեկնածուների հարցը:
Համալսարանի բոլոր 6 ֆակուլտետների դեկանները, համաձայն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի, ներկայացրել են իրենց ֆակուլտետներում անվանական կրթաթոշակի հավակնող թեկնածուների անունները: Ներկայացված ցանկը ռեկտորատը հաստատել է:
ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տեղեկացմամբ, կրթաթոշակի են արժանացել ներքոբերյալ ուսանողները:
- Գևորգ Բաղդասարի Բաղդասարյան /անվճար/՝ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող, «Զաքարե Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:
- Անահիտ Ջահանի Իսրայելյան /անվճար/՝ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող, «Հովհաննես Թումանյանի անվան» կրթաթոշակ:
- Նարինե Բագրատի Պետրոսյան /անվճար/՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Միքայել Քոթանյանի անվան» կրթաթոշակ:
- Սյուզաննա Գագիկի Գաբրիելյան /անվճար/՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Վլադիմիր Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:
- Մարիաննա Վարդանի Դանիելյան /անվճար/՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Անուշավան Արզումանյանի անվան» կրթաթոշակ:
- Հայկ Լևոնի Քալանթարյան /անվճար/՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Կարպիս Կարագյանի անվան» կրթաթոշակ:
Ուսանողական խորհրդի կողմից սահմանված կրթաթոշակ'
Ալինա Ալբերտի Արուշանյան /անվճար/' հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ ուսումնառության ընթացքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին