Հեռակա մագիստրատուրայում ավարտվեցին թեզերի պաշտպանությունները
24.12.2018
Դիտումների քանակ՝ 1748
2018-2019 ուստարվա ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար դեկտեմբերի 10-24-ը պատասխանատու և կարևոր ստուգատես էր. մագիստրոսական թեզեր էին պաշտպանում, դրսևորում իրենց գիտելիքներն ու հետազոտական-վերլուծական կարողությունները:
ՀՊՏՀ ուսումնական բաժնի հաղորդմամբ՝ հեռակա կրթաձևում այս տարի մագիստրոսի կոչմանը հավակնում է 238 ուսանող:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևել է ավարտական աշխատանքների պաշտպանություններին, եղել տարբեր ֆակուլտետներում և արձանագրել քննական ակնթարթներ:
Սիրելի' շրջանավարտներ, մաղթում ենք, որ մագիստրոսական կրթությունը ձեզ տանի առաջընթացի:
Շնորհավորում ենք, բարի երթ ձեզ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին