ՀՊՏՀ մագիստրանտ Տիգրան Հարությունյանը լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորման. նրան կշնորհվի բարձրագույն տիտղոսը

Դիտումների քանակ՝ 1278

Իսպանիայում կայացած Սիտջես հեղինակավոր մրցաշարում ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հարությունյանը լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորման: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ի նախագահության մոտակա նիստում Տիգրանին կշնորհվի գրոսմայստերի տիտղոսը:
Իսպանիայում ավարտված մրցաշարում վաստակելով 6,5 միավոր՝ շախմատիստը երրորդ անգամ է լրացրել գրոսմայստերի նորմա:
Նշենք, որ նա սովորում է ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսում:

Շնորհավորում ենք Տիգրան Հարությունյանին և մաղթում շարունակական ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին