Հաստատվեց հեռակա կրթաձևի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1519

Հեռակա կրթաձևի սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստում հաստատվեց հեռակա ուսուցման համակարգի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը: Հարցը զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Ռեկտորատը հաստատեց ժամանակացույցը, որը ներառում է հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի դասերի ժամանակաշրջանը, քննաշրջանները, ինչպես նաև պրակտիկայի և ավարտական աշխատանքների պաշտպանությունների ժամկետները: Ուսումնական բաժնի տրամադրած սույն փաստաթղթից կարող եք ծանոթանալ մանրամասներին: Ժամանակացույցը հրապարակված է համալսարանի պաշտոնական կայքի «Ուսանող» բաժնում՝ «Դասերի մեկնարկ, պրակտիկա, կարիերա» խորագրում:
Նիստում ֆակուլտետների դեկանները զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին:
Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին և քննարկվեցին ուսանողների դիմումները՝ ուղղված համալսարանի ռեկտորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին