Վաղը սկսվում են միջանկյալ ստուգումները

Դիտումների քանակ՝ 3695

Սիրելի ուսանողներ, վաղվանից՝ ապրիլի 6-ից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվում են միջանկյալ ստուգումները: Այս մասին հայտնեցին ուսումնական բաժնից:
Դեկանատներից մեզ են տրամադրել միջանկյալ ստուգումների գրաֆիկները, որոնց ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել «Կրթություն և կարիերա» խորագրի ներքո գտնվող քննագրաֆիկների բաժինը
Թեև շուտ է, սակայն համալսարանի պաշտոնական կայքում, կրկին դեկանատների տրամադրմամբ, հրապարակված են նաև 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի հեռակա կրթաձևի քննագրաֆիկները
Հեռակա կրթաձևերի ուսանողների համար կարող է օգտակար լինել նաև սույն ժամանակացույցը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին