Երկու հագեցած և արդյունավետ օր. Imotion միջբուհական ուսանողական աշխատաժողով՝ ՀՊՏՀ-ում
Ավելի քանի 500 հայտադիմում Հայաստանի շուրջ 20 բուհերից և քոլեջներից, 7 բանախոս և ոլորտի մասնագետ, երկու հագեցած և արդյունավետ օր. մեկ բառով` Imotion: Ապրիլի 3-ին ՀՊՏՀ-ում մեկնարկեց երկօրյա միջուհական ուսանողական աշխատաժողովը, որի սկիզբը ողջույնի խոսքով ազդարարեցին ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը, ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք֊Սահակյանը և ՀՊՏՀ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Քնարիկ Գրիգորյանը։
ՀՊՏՀ ՈՒԽ նախաձեռնությամբ իրականացված Imotion միջբուհական աշխատաժողովի ժամանակ իրենց ելույթներով, ոլորտի գաղտնիքներով կիսվեցին KPI-ի համահիմնադիր Էրիկ Պատվականյանը, smm մասնագետ Հենրիկ Համբարձումյանը, B4U Training Center-իհիմնադիր Ինգա Մուրադյանը, ՀՀ առաջին Make up studio-ի հիմնադիր, ինֆլյուենսեր Հրանուշ Եղոյանը, Skill Event Managment & Marketing Company-ի հիմնադիր, Tellcell-ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Սերգեյ Ուսնունցը, Renderforest ընկերության թիմի նախկին ղեկավար, PicsArt ընկերության միջազգային զարգացման թիմի նախկին պատասխանատու և The Business Rover մարքեթինգային ընկերության համահիմնադիր Ռոման Դանեղյանը և Brandon ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Արզումանյանը: Երկու օրերը հագեցած էին մարքեթինգային խաղերով, որոնց մասնակիցները ներկայացան թիմով։ Թեև մարքեթինգը շատ ընդգրկուն թեմա է, սակայն աշխատաժողովի ժամանակ խոսվեցին մի շարք ուղղությունների մասին՝ event menegmant, smm, branding և այլն։ Game is over խաղի շրջանակներում մասնակիցները վաճառեցին այն, ինչը թվում էր անվաճառելի, օրինակ՝ դավաճանություն, վախերը, բարություն: Բանախոսները կարևորեցին ուսանողների հետաքրքրվածությունը մարքեթինգի նկատմամբ։ Մասնակիցների խոսքով՝ աշխատաժողովի ձևաչափը շատ արդյունավետ էր նոր գիտելիքների սերտման համար, իսկ տարբեր բուհերից մասնակիցների առկայությունը թույլ էր տալիս գիտելիքների յուրացման գործընթացը դարձնել անմիջական: ՀՊՏՀ տասը ուսանողների ջանքերով (աշխատաժողովի կազմակերպիչներն են) ապրիլի 3-ը և 4-ը դարձան անմոռանալի ՀՀ պետական և ոչ պետական 10 բուհերի և քոլեջների մոտ վեց տասնյակ ուսանողների համար։ Աշխատաժողովի ավարտին հանձնվեցին նվերներ երեք ամենաակտիվ մասնակիցներին, իսկ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին