Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի այս տարվա առաջին համարը

05.04.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2219

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2021 թ․ առաջին համարն առցանց է։

Տեղեկագրի այս թողարկման մեջ տեղ են գտել հետևյալ խորագրերը՝ «Համավարակի հետագիծը», «Ֆինանսական համակարգ», «Շուկաներ և մրցակցություն», «Շրջակա միջավայր», «Քաղաքային տնտեսություն», «Միջազգային իրավունք», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն»։ Համավարակը, բնականաբար, առանցքային թեմաներից է, և այս համատեքստում կարող եք կարդալ «Պատվաստանյութերը՝ որպես COVID-19 համավարակի «փրկօղակ»», «Մարքեթինգային քայլերի արձագանքը համավարակին», «Դրամի փոխարժեքի վարքագիծը. ապագայի սպասումներ, խուճապ և սպեկուլյատիվ պահանջարկ» և այլ հոդվածներ։ Ընդհանուր առմամբ, խորագրերի ներքո տնտեսությանն առնչվող արդիական թեմաներով գիտական վերլուծություններ են։

«Ամբերդ տեղեկագրի» այս տարվա առաջին համարին ծանոթացեք այստեղ։

Նշենք, որ շուտով ընթերցողի սեղանին կլինի նաև տեղեկագրի այս համարի տպագիր տարբերակը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին