Արձակուրդ է, մեր առցանց կապը ժամանակավորապես դադարեցվում է

Դիտումների քանակ՝ 2412

Սիրելի’ գործընկերներ, ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներ, այսօր ՀՊՏՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային վերջին օրն է: Մինչև օգոստոսի 20-ը մենք գտնվելու ենք արձակուրդում, ինչը նշանակում է, որ մեր առցանց երկխոսությունը կարճատև դադար է վերցնում: Այնուհանդերձ, հնարավորության սահմաններում կաշխատենք հետևել կարևոր իրադարձություններին և արձագանքել:
Կազդուրիչ հանգիստ ենք մաղթում մեր բոլոր գործընկերներին և ուսանողներին, որպեսզի մեր ստեղծարար ուժերը վերագտած, ժպիտով ու լավատեսորեն վերսկսենք մեր համատեղ արդյունավետ աշխատանքը:
Որպես հիշեցում կրկին ձեզ ենք տրամադրում ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի տրամադրած հայտարարությունը:
Ի կատարումն համալսարանի ռեկտորի 2018 թ. հունվարի 15-ի հմ. 01-Ն հրամանով հաստատված ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցի`
1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 06.07.2018 թվականից մինչև 23.08.2018 թ. ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018 թ. օգոստոսի 24-ին:
2. Համալսարանի ղեկավար կազմին, ֆակուլտետների դեկաններին, ստորաբա-ժանումների ղեկավարներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 16.07.2018 թվականից մինչև 17.08.2018 թ. ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018 թ. օգոստոսի 20-ին:
3. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալներին, ուսումնաօժանդակ կազմին և այլ ստորաբաժանումների աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 23.07.2018 թվականից մինչև 17.08.2018 թ. ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018 թ. օգոստոսի 20-ին:
4. Համալսարանի գրադարանի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 16.07.2018 թվականից մինչև 17.08.2018 թ. ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018 թ. օգոստոսի 20-ին:
Ի գիտություն սովորողների և շրջանավարտների լրացուցիչ հայտնում ենք, որ ամառային արձակուրդներով պայմանավորված, ըստ ներկայացվող ժամանակացույցի, փակ են լինելու հետևյալ բաժիննները՝
1) գրադարան՝ 23.07.2018 թվականից մինչև 20.08.2018 թ.,
2) ուսումնական բաժին՝ 23.07.2018 թվականից մինչև 20.08.2018 թ.,
3) արխիվ՝ 30.07.2018 թվականից մինչև 20.08.2018 թ.:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին