ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Վարդուհի Մենդիլյան

23.08.2023
Դիտումների քանակ՝ 1327

Շարքը ներկայացնում է ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանատի աշխատակից Վարդուհի Մենդիլյանին։

–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

Մասնագիտացման ճանապարհին յուրաքանչյուրը ձեռք է բերում փորձառության պաշար։ Ուսումնառությանս տարիներին հմուտ դասախոսական կազմի շնորհիվ ստացել եմ տեսական և գործնական խոր գիտելիք և հմտություններ, որոնք այժմ մեծապես օգնում են աշխատանքային գործունեության մեջ։

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Սիրում եմ իմ աշխատանքը, որը շատ հետաքրքիր և բազմաբնույթ է։ Աշխատանքային կոլեկտիվի և ուսանողների հետ շփվելիս ամեն օր իմ մեջ բացահայտում եմ մարդկային և մասնագիտական նորանոր որակներ։

Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Կարծում եմ՝ մարդու հետաքրքրությունների շրջանակը ժամանակի հետ դինամիկ կերպով փոխվում է՝ զարգանում և ընդլայնվում։ Իմ հետաքրքրությունների շրջանակում են հոգեբանական գրքերի ընթերցումը, ճամփորդությունը, սպորտը և այլն։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կառաջանան նոր հետաքրքրություններ։

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Երազկոտ չեմ, փորձում եմ երազանքներս դարձնել նպատակներ և իրականացնել դրանք:

–Ո՞րն է Ձեր մոտիվացիան աշխատանքում։

–Իմ սիրելի բուհում աշխատելը ինքնին մոտիվացիա է։

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Խորհուրդ կտամ ակտիվ մասնակցություն ունենալ ներբուհական, հասարակական և գիտական կյանքին, աշխատել ինքնազարգացման, գործնական գիտելիքների ձեռքբերման ուղղությամբ։