Այց Բուդապեշտ՝ գործընկերային ուսուցման շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1236

Ս.թ. նոյեմբերի 27-28-ին «Էրազմուս+» գործընկերային ուսուցման շրջանակներում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը Բուդապեշտում ներկայացրել են Հայաստանում ECTS կրեդիտների փոխճանաչման գործընթացն ու «Բոլոնյան ուսանողների աչքերով» 2018թ հետազոտության հայաստանյան արդյունքները։
Ինչպես հայտնում է մեր գործընկերը, հանդիպումը կազմակերպվել և ֆինանսավորվել էր հունգարական Տեմպուսի հանրային ֆոնդի կողմից: Հանդիպմանը մասնակցել են մոտ 15 երկրներից ժամանած գործընկերներ, ովքեր ներկայացրել են իրենց երկրներում առկա փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխանակման ծրագրերի ավարտից հետո ուսանողների կողմից ներկայացված կրեդիտների փոխանակմանն առնչվող հարցեր, կազմակերպվել են առանձին խմբային քննարկումներ՝ մասնակիցների կարծիքները հավաքագրելու և տարբեր երկրներում փոխճանաչմանը վերաբերող խնդրին հնարավոր լուծումներ առաջարկելու ուղղությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին