Աշխատանքային շրջայց ՀՊՏՀ գրադարանում
Համալսարանի ուսումնաօժանդակ բաժինների աշխատանքի բարելավումը բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանն այսօր այցելեցին ՀՊՏՀ գրադարան, շրջեցին բաժիններում: Նրանք եղան ընթերցասրահներում, գրապահոցում, հանդիպեցին գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին:
Դիանա Գալոյանը զրուցեց ինչպես ուսանողների, այնպես էլ տնօրենի և գրադարանավարների հետ, հետաքրքրվեց կազմակերպական և գրքային ֆոնդի հետ կապված խնդիրներով: Համալսարանի ղեկավարը աշխատակիցներին հորդորեց բարձրացնել սպասարկման որակը, առկա գրքերը հնարավորինս մատչելի դարձնել ուսանողներին:
Քննարկվեցին նաև գրքային ֆոնդի հարստացման հետ կապված հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին