Մասնակցություն բնապահպանության թեմայով աշխատաժողովին
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսները և ուսանողները հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երաշտի վերաբերյալ գիտելիքների փոխանցում Հայաստանին» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովին, որը կազմակերպել էր «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ և որը ֆինանսավորվում է Վիշեգրադի ֆոնդի կողմից։
Աշխատաժողովի ընթացքում անցկացվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի 8 դասախոս, ինչպես նաև «Բնապահպանություն և բնօգտագործում» և «Ֆինանսներ» մասնագիտությունների բակալավրիատի 8, «Բնօգտագործման տնտեսագիտություն» մագիստրատուրայի 2 ուսանող։
Վերապատրաստման հիմնական նպատակն էր Հայաստանի փորձագետներին, դասախոսներին, ուսանողներին և շահառուներին փոխանցել երաշտի կառավարման եվրոպական փորձը։
Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելել են հիդրոօդերևութաբանական կայան և ներկայացրել գյուղատնտեսական երաշտի կառավարման հաջողված օրինակներ։
ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են ընդհանուր և խմբային քննարկումներին։