Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի տարեվերջյան նիստը

Դիտումների քանակ՝ 2721

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ռեկտորատի 2018թվականի վերջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Օրակարգում ընդգրկված էր միայն մեկ հարց. դեկանները զեկուցեցին առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքների մասին՝ նշելով, որ գործընթացն իրականացվել է սահմանված կարգով, ժամանակացույցներին համապատասխան:
Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեց 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների ուսման վարձերին առնչվող հարց, անդրադարձ եղավ մի քանի ուսանողների դիմումների:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է համալսարանի աշխատակիցներին որպես խրախուսում տալ պարգևավճար՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Նշելով, որ ռեկտորատի հետ սա իր վերջին հանդիպումն է, նա շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և բարօրություն: Կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին համատեղ աշխատանքի համար, իսկ Ռուբեն Հայրապետյանին մաղթեց բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին