«Երիտասարդ գիտնական» ժողովածուն հասանելի է ՀՊՏՀ կայքում

10.01.2024
Դիտումների քանակ՝ 2041

Հրապարակվել է «Երիտասարդ գիտնական» ժողովածուն, որը ներառում է ՈՒԳԸ 41-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների պայմաններում» խորագրով  նստաշրջանի լավագույն հոդվածները:

ՀՊՏՀ ուսանողներն ու մագիստրանտները ներկայացվող հոդվածներում անդրադարձել են ՀՀ տնտեսության կարևորագույն և հրատապ թեմաներին, վերլուծել հիմնախնդիրներ, ներկայացրել առաջարկություններ։

«Երիտասարդ գիտնական» ժողովածուի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Շնորհավորում ենք երիտասարդ հետազոտողներին, մաղթում գիտական ու ստեղծագործական նորանոր նվաճումներ։