Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՊՏՀ-ի և Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի (ICCCM) միջև

22.01.2024
Դիտումների քանակ՝ 1002

Հունվարի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը առցանց մասնակցել են Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի (ICCCM) հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

Առցանց միջոցառմանը մասնակցում էին նաև Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի տնօրեն Լու Հուի Աննը, փոխտնօրեն Բենջամին Լեոնգ Թակ Խանգը և ծրագրերի համակարգող Նասրիդի Ասլիդինը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրել է բուհը, իրականացվող  միջազգային նախագծերը և վստահություն հայտնել, որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հետագա համագործակցության խորացման նոր խթան կհանդիսանա։

Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի տնօրեն Լու Հուի Աննը շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ ռեկտորին՝ համագործակցության առաջարկի ընդունման համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի բեղմնավոր և արդյունավետ։

Հուշագիրը նախատեսում է համատեղ վերապատրաստման դասընթացների, առցանց դասախոսությունների և սեմինարիների կազմակերպում, միջազգային փոխանակային ծրագրերի իրականացում։