«Երիտասարդ գիտնական» ժողովածուի նոր թողարկումն առցանց է

27.01.2023
Դիտումների քանակ՝ 2457

Հրապարակվել է ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի ժողովածուն՝ «Երիտասարդ գիտնական» խորագրով, որը ներառում է 31 լավագույն զեկույց-հոդված:

ՀՊՏՀ ուսանողներն ու մագիստրանտները ներկայացվող հոդվածներում անդրադարձել են ՀՀ տնտեսության արդիական հիմնախնդիրներին, կատարել են խոր և համակողմանի վերլուծություններ, հանդես եկել արժեքավոր առաջարկություններով։

«Երիտասարդ գիտնական» ժողովածուի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Շնորհավորում ենք մեր երիտասարդ և խոստումնալից հետազոտողներին, մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։