ՀՊՏՀ-ն շարունակում է աջակցել հայրենիքի պաշտպանին
27.09.2022
Դիտումների քանակ՝ 1174
Վիրավոր զինծառայողներին ուղղված աջակցության ծրագրերը մշտապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում են։ Բուհը հետևողական է՝ իր ներդրումն ունենալու 44-օրյա պատերազմի ու նաև դրանից հետո ընթացած մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների վերականգնողական բուժման գործում։
Այսօր՝ չարաբաստիկ պատերազմի տարելիցի օրը, ՀՊՏՀ-ն իր հերթական օժանդակությունն է ցուցաբերել՝ 2 միլիոն դրամ փոխանցելով «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։
Մենք համոզված ենք, որ համախմբվածության, թեկուզ փոքր նվիրատվությունների միջոցով կաջակցենք սահմանին կանգնած և հայրենիքի անառիկությունը պահող, բոլորիս խաղաղության երաշխավոր հայ զինվորին։