ՀՊՏՀ‒Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարան․ մեկնարկում է մագիստրոսական նոր կրթական ծրագիր

06.04.2023
Դիտումների քանակ՝ 1189

Տնտեսագիտականի ուսանողներն այսօր հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՊՏՀ-ի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև «Կառավարման տեղեկատվական համակարգեր» նոր համատեղ մագիստրոսական ծրագրին։ Ի՞նչ պայմաններ է առաջարկում ծրագիրը, ովքե՞ր կարող են դիմել, որքա՞ն է ուսումնառության տևողությունը, ի՞նչ գիտելիքով և հմտություններով կօժտի այն ապագա մասնագետներին․ այս և բազմաթիվ այլ հարցեր իրենց պատասխաններն ստացան նոր կրթական ծրագրին նվիրված տեղեկատվական օրվա շրջանակում։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակից Անուշ Իսոյանը ներկայացրեց կառավարման և ինֆորմատիկայի ոլորտում կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրի գրավչությունը, առանձնահատկությունները, կրթաթոշակի հնարավորությունները, ապա մանրամասնեց դիմելու կարգը, փաստաթղթային գործընթացը, փոխանակային ուսանողի համար կրթության ու կեցության իրողությունները և պատասխանեց մասնակիցների հարցերին։

Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։