Նորություններ

Գտնվել է 1 նորություն

Գավաթը տոնական տորթ էր

Երեկ ավարտվեց հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ անցկացված ներբուհական վոլեյբոլի մրցախաղը: Մրցակիցները աուդիտ և հաշվապահական հաշվառման մասնագիտությունների ուսանողներից կազմված նույնանուն թիմերն էին: Պայքարն ավարտվեց 2:0 հաշվով, hաղթեց «Աուդիտը»: Մարզիկներին խաղից հետո սպասվում էր տոնական գեղեցիկ անակնկալ. հաղթող թիմին որպես մրցանակ հանձնվեց գավաթ` տոնական տորթի տեսքով: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին