Գավաթը տոնական տորթ էր
20.12.2011
Դիտումների քանակ՝ 653
Երեկ ավարտվեց հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ անցկացված ներբուհական վոլեյբոլի մրցախաղը: Մրցակիցները աուդիտ և հաշվապահական հաշվառման մասնագիտությունների ուսանողներից կազմված նույնանուն թիմերն էին: Պայքարն ավարտվեց 2:0 հաշվով, hաղթեց «Աուդիտը»:
Մարզիկներին խաղից հետո սպասվում էր տոնական գեղեցիկ անակնկալ. հաղթող թիմին որպես մրցանակ հանձնվեց գավաթ` տոնական տորթի տեսքով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին