Աշխատանքի է հրավիրվում վարկավորման գծով փորձնակ

10.07.2020
Դիտումների քանակ՝ 1417

Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են, որ Յունիբանկն աշխատանքի է հրավիրում վարկավորման գծով փորձնակի և ներկայացնում բանկի հայտարարությունը, որը կարող եք կարդալ ստորև:

Պարտականությունները

1.Նոր ՓՄՁ և մանրածախ վարկերի ներգրավում, բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում

2.Վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի հավաքագրում, վերլուծություն, ամբողջական վարկային գործի կազմում և ներկայացում հաստատման

3.Վարկերի և վարկային գործերի հետտրամադրման ընթացիկ գործընթացի վարում և սպասարկում

4. Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության ներկայացում

5. Աշխատանքային գործունեությունից բխող հաշվետվությունների կազմում

Հիմնական պահանջներ

Կրթություն Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/

Լեզուներ 1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)

2. Ռուսերեն լեզվի  տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)

Հմտություններ Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն

Դիմելու կարգ Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:

Ընտրության կարգը Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են թեստավորման:

Դիմելու վերջնաժամկետը `

31.07.2020թ.