Աշխատանքի է հրավիրվում վարկավորման գծով փորձնակ
Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են, որ Յունիբանկն աշխատանքի է հրավիրում վարկավորման գծով փորձնակի և ներկայացնում բանկի հայտարարությունը, որը կարող եք կարդալ ստորև:
Պարտականությունները
1.Նոր ՓՄՁ և մանրածախ վարկերի ներգրավում, բանկում առկա մեթոդներով բանկային գործիքների վաճառքի իրականացում
2.Վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի հավաքագրում, վերլուծություն, ամբողջական վարկային գործի կազմում և ներկայացում հաստատման
3.Վարկերի և վարկային գործերի հետտրամադրման ընթացիկ գործընթացի վարում և սպասարկում
4. Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության ներկայացում
5. Աշխատանքային գործունեությունից բխող հաշվետվությունների կազմում
Հիմնական պահանջներ
Կրթություն Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/
Լեզուներ 1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)
2. Ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)
Հմտություններ Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն
Դիմելու կարգ Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Ընտրության կարգը Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են թեստավորման:
Դիմելու վերջնաժամկետը `
31.07.2020թ.