Փոքր դրամաշնորհների հերթական մրցույթը՝ տնտեսագիտական կրթությամբ անձանց համար

19.04.2019
Դիտումների քանակ՝ 995

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է փոքր հետազոտությունների դրամաշնորհների հերթական մրցույթը, որին կարող են դիմել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝

  • դասախոսներ,
  • ասպիրանտներ և ուսանողներ,
  • տնտեսական հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատներ,
  • տնտեսական բլոկն ուսումնասիրող լրագրողներ,
  • անկախ փորձագետներ,
  • հասարակական կազմակերպություններ,
  • ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբեր և այլն:

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 20.00030.000 ՀՀ դրամ գումար:

Մրցույթի թեմաներին և դիմելու ընթացակարգին ծանոթացեք այստեղ: