ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն փորձնակության է հրավիրում մոտիվացված երիտասարդների

20.04.2020
Դիտումների քանակ՝ 2009

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն փնտրում է մոտիվացված, եռանդուն և նպատակասլաց երիտասարդների, որոնք եռամսյա փորձնակությունն բարեհաջող անցնելուց հետո կհամալրեն բանկի կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտի թիմը։ Բանկից ստացված հայտարարությունը ստորև:

Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտի աշխատողների հիմնական գործառույթներն են՝

  • Բանկի կողմից առաջարկվող վարկային պրոդուկտների վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում
  • Նոր հաճախորդների ակտիվ ներգրավում
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, բիզնեսի վերլուծություն, վարկունակության գնահատում
  • Վարկային փաթեթի ձևավորում, փաստաթղթաշրջանառության կազմակերպում
  • Վարկի տրամադրում և սպասարկում
  • Տրամադրված վարկերի մոնիտորինգի իրականացում

Ծրագրին կարող են դիմել՝

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, որոնք ունեն՝

  • Բարձր ուսումնական առաջադիմություն
  • Ուժեղ անալիտիկ մտածելակերպ
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Թիմում արդյունավետ, ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու կարողություն
Դիմելու ընթացակարգ՝

Ներկայացված պահանջներին համապատասխանող ուսանողները կարող են իրենց  ինքնակենսագրական (CV) ուղարկել հետևյալ  էլ. հասցեով`  hr@araratbank.am ՝ նշելով «Internship» անվանումը “Subject” դաշտում։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 07/05/2020