Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից

02.05.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1365

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը համալսարանի հետա­զոտական կարողությունների բարելավման և սե­փական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսա­կան կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպի­րանտ­­ների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարա­կումների ավելացման նպատակով, ներքին շահառուների հետ խորհրդակցութ­յուն­ների արդյունքում հայ­տա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ հետևյալ թեմաներով՝

  1. 1988 թվականից ի վեր Ադրբեջանից և 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված հա­յերի տնտեսական վնասները
  2. Գնագոյացման առանձնահատկությունները ՀՀ առողջապահական ծառայությունների շուկայում
  3. Ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրություն
  4. Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդա­գ­րական իրավիճակի փոփոխության գործընթացում
  5. Ստարտափ էկոհամա­կարգի զար­­գացման միտումները Հայաս­տանի Հանրապետությունում

Հայտը և գնահատման չափանիշները կարող եք գտնել կից հավելվածներում,
իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։