Բեռլինում կայանալիք միջազգային դասընթացի մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

13.10.2022
Դիտումների քանակ՝ 1878

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 10-ից 18-ը Բեռլինում (Գերմանիա) կայանալիք «Երիտասարդների դերը COVID համաճարակի հետևանքով առաջացած հոգեկան առողջության մարտահրավերներին դիմակայելու հարցում» (Youth against Mental Health Challenges During COVID Pandemic) խորագրով միջազգային դասընթացին։

Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ հոկտեմբերի 16-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 70 եվրո: Վիզայի ծախսերը կհոգա մասնակիցը։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։