SMM ցատկ․ ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկում է նոր դասընթաց

12.10.2022
Դիտումների քանակ՝ 1209

Սիրելի՛ ուսանողներ, նոյեմբերի 3-ին Change Lab-ը, ՀՊՏՀ շարունակական կրթության բաժինը և Upgrade Armenia-ն մեկնարկում են երկամսյա գործնական SMM դասընթաց, որը ձեզ հնարավորություն կընձեռի՝

  • մշակելու SMM ռազմավարություն Facebook և Instagram սոցիալական հարթակներում,
  • ստեղծելու վիզուալ և տեքստային կոնտենտ,
  • իրականացնելու գովազդի թիրախավորում, կառավարում Facebook և Instagram սոցիալական հարթակներում։

Դասընթացը զուգակցվելու է փորձառությամբ՝ գործող և ձեր կողմից նոր բացվող ու համակարգվող էջերի օրինակով։

Դասընթացի մեկնարկը՝ նոյեմբերի 3
  Օրերն ու ժամերը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 16։00-18։00
  Վայրը՝ ՀՊՏՀ Change Lab (Նալբանդյան 128
  Տևողությունը՝ 2 ամիս
  Դասընթացի արժեքը՝ 59 500 ՀՀ դրամ (ՀՊՏՀ ուսանողների և աշխատակիցների համար՝ 41 000 ՀՀ դրամ, շրջանավարտների համար՝ 53 000 ՀՀ դրամ)
  Դասընթացավար՝ Սաթենիկ Ասիլյան (Upgrade Armenia-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող)
  Ծրագիր
  Գրանցման հղում

Դասընթացն ավարտած մասնակիցներին կշնորհվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ChangeLab-ի և Upgrade Armenia-ի համատեղ հավաստագիր։ Լավագույն մասնակիցները կունենան վարձատրվող փորձառության հնարավորություն։