Թափուր հաստիքի մրցույթի հայտարարություն ՀՊՏՀ-ից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ։ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
ՊԱՇՏՈՆԸ`
Տեխնիկական սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
- տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
- իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
- ցանցային մալուխների անցկացում,
- իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
- համակարգչային լսարանների կահավորում,
- համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում,
- ցանցի խնդիրների հայտնաբերում և կարգավորում,
- հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին,
- իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- բարձրագույն մասնագիտական կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն,
- առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի է ՏՏ և հարակից ոլորտներում,
- Windows օպերացիոն համակարգի իմացություն,
- տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
- ցանցային բազային գիտելիքների իմացություն,
- տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
- նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն,
- թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն,
- տրամաբանելու, որոշումներ ընդունելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
CV-ն և պահանջվող փաստաթղթերը կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 21 հոկտեմբերի 2022 թ․.: |