Անգլերենի քննություն՝ փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողների համար

23.09.2024
Դիտումների քանակ՝ 825

Այն ուսանողները, որոնք հետաքրքրված են փոխանակման ծրագրերով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, Cambridge Assessment English), կարող են մասնակցել ՀՊՏՀ անգլերենի քննությանը։

Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել այն ուսանողները, որոնք սովորում են ավարտական կուրսերում (առկա բակալավրիատի 4-րդ, առկա մագիստրատուրայի 2-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ, հեռակա մագիստրատուրայի 3-րդ):

Քննությունն անցկացվելու է հոկտեմբերի 2-ին և 4-ին, ժամը 14։15-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մասնակիցներն անպայման պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։

Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք տվյալները լրացնել ուշադիր և ճշգրիտ)։

Ուսանողները քննությունից առաջ իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկություն (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։

Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, որոնք հետադարձ նամակով կհաստատեն իրենց մասնակցությունը։

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել յուրաքանչյուր կիսամյակում մեկ անգամ։ Նախորդ կիսամյակում անգլերենի քննությանը մասնակցած ուսանողների դեպքում, որոնք նաև այս կիսամյակում կմասնակցեն քննությանը, ծրագրերին դիմելիս հաշվի կառնվի վերջին քննության արդյունքը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com, int.mobility@asue.am էլփոստի միջոցով: