Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները

03.03.2021
Դիտումների քանակ՝ 292

Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ, հանրապետությունում կորոնավիրուսի ցուցանիշները կրկին աճում են, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին՝ ՀՊՏՀ մտնելիս անպայման ջերմաչափվել, կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ Գանգատների կամ ինքնազգացողության վատացման դեպքում անհապաղ դիմեք համալսարանի բուժկետ։

Համաճարակի տարածման կանխարգելման գործում կարևոր է մեզնից յուրաքանչյուրի դերակատարումը։ Առողջ եղեք։