Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով, արտաքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ հետևյալ թեմաներով․
- Քաղցր ըմպելիքների հարկման միջազգային փորձն ու բարելավման հիմքերը ՀՀ-ում
- Աշխատուժի պահանջարկի բացահայտման և կանխատեսման մոդելներն ու մեխանիզմները՝ ըստ կրթական մակարդակների և վարչատարածքային բաժանման
- Հարկաբյուջետային քաղաքականության ներառականության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում
- ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, առաջին երեք թեմաների համար հասանելի են հավելված 1-ը և հավելված 2-ը, իսկ «ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները» մրցույթի համար հասանելի են հավելված 1-ը, հավելված 2-ը և հավելված 3-ը։