Անվճար դասընթաց KPMG Armenia-ից
21.03.2024
Դիտումների քանակ՝ 1303
ՀՊՏՀ-ի և KPMG Armenia-ի համագործակցության շրջանակներում KPMG Armenia ընկերության ներկայացուցիչները հատուկ ՀՊՏՀ ուսանողների համար մարտի 27-ին և 28-ին կիրականացնեն անվճար դասընթացների շարք։
Մարտի 27
- «Աշխատանքային հնարավորություններ KPMG Armenia ընկերությունում» (բանախոս` Անի Գևորգյան, KPMG Armenia ընկերության ՄՌԿ բաժնի ավագ մասնագետ)
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության հիմնական դրույթները» (բանախոս՝ Պերճուհի Գրիգորյան, KPMG Armenia ընկերության մենեջեր)
Մարտի 28
- «Աուդիտորները՝ վստահելի խորհրդատուներ» (բանախոս՝ Հովսեփ Մելքոնյան, KPMG Armenia ընկերության մենեջեր)
Դասախոսությունները տեղի կունենան ժամը 14։00-ին՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք)։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Դասընթացի երկու օրերի մասնակիցները կստանան հավաստագրեր։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ: