Ռումինիայում դասախոսելու հրավեր

05.11.2019
Դիտումների քանակ՝ 1384

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում: Ծրագրով հետաքրքրված դասախոսները պետք է մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com  էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր  դաշտում նշելով "Teaching Mobility - Alexandru Ioan Cuza University of Iasi”.

  1. Անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է միջազգային կապերի բաժնի կողմից: Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: