«Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան ՀՊՏՀ-ում

06.11.2019
Դիտումների քանակ՝ 1714

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկը (ԱՄՆ) և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը կազմակերպում են «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան: Այն տեղի կունենա ՀՊՏՀ նիստերի սրահում, նոյեմբերի 11-ին, ժամը 14:00-ին: Կքննարկվեն հարցեր, ինչպիսիք են ՏՏ-ն և այլ բարձր տեխնոլոգիաները որպես Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման և ուժեղացման միջոց, տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, նանոտեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների ներդրման խթանների կիրառման հնարավորությունները:

Քննարկմանը կմասնակցեն Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Հրավիրվում են թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ-ականները: