Հանդիպում՝ ՈՒԳԸ նստաշրջանին ընդառաջ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական գիտական ընկերության և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (մուտքը՝ դարպասի կողմից) կկայանա տեղեկատվական հանդիպում ՈւԳԸ 42-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագրով նստաշրջանին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողների հետ։
«Գիտական հետազոտության մեթոդաբանություն» թեմայով կբանախոսի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու գիտահետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներին, ինչպես նաև քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը:
Սիրելի΄ ուսանողներ, յուրաքանչյուրիդ մասնակցությունն այս ուսումնական տարվա առաջին տեղեկատվական հանդիպմանը անչափ կարևոր է: Սիրով կսպասենք:
Նստաշրջանի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։