Հեռակա կրթաձևի դասացուցակները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում

22.02.2023
Դիտումների քանակ՝ 2330

Սիրելի´ ուսանողներ, հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի դասացուցակներն արդեն հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք տեսնել ակտիվ հղումներով։

Հիշեցնենք, որ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ (2,5 տարի ուսման տևողությամբ) կուրսերի դասերը կմեկնարկեն փետրվարի 27-ին։

Հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսումնական գործընթացի սկիզբը նախատեսվում է սույն թվականի մարտի 1-ին։

Հեռակա ուսուցման համակարգի՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը՝ կից փաստաթղթում։