Կլոր սեղան-քննարկում՝ Ժան Մոնե մոդուլի շրջանակներում

13.05.2021
Դիտումների քանակ՝ 455

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլի շրջանակներում մայիսի 14-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ առցանց ձևաչափով։ Քննարկումը բաղկացած կլինի 3 նիստից․

  1. Հայաստան-ԵՄ երկկողմ առևտուր: Նոր հնարավորություններ հայ գործարարների համար՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում (ժ. 10:00 - 11:30)
  2. ՀՀ-ն ԵՄ-ից և ԵԱՏՄ-ից ներդրումների փնտրտուքի մեջ (ժ. 12:00 - 13:30)
  3. Միգրացիոն գործընթացների համապարփակ վերլուծություն (ժ․ 14:00 - 15:30)

Մասնակցությունը անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։