Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի քննաշրջանի ժամանակացույցները առցանց հասանելի են

13.05.2021
Դիտումների քանակ՝ 2172

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ-ում շուտով կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը։

Ինչպես հայտնում են համալսարանի ուսումնական բաժնից՝ մայիսի 24-ից հունիսի 23-ը կկազմակերպվեն հեռակա կրթաձևի, իսկ մայիսի 31-ից հունիսի 23-ը՝ առկա կրթաձևի ստուգարքներն ու քննությունները։

ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ, քննագրաֆիկներ» բաժնում հրապարակված են հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի քննագրաֆիկները։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։

Առկա կրթաձևի քննագրաֆիկները կհրապարակենք հաջորդ շաբաթ։